Հանրահայտ դիմահարդարուհի Գոհար Ավետիսյանը վերջին օրերին շատ վատ վիճակում է գտնվում։ Խոսքը նրա առողջական վիճակի մասին է։ Ընդամենը մեկ տարի առաջ պլաստիկ վիրահատական միջամտություն արած Գոհարը նորից նույն համարձակ քայլին է գնացել։

Քսանչորս կիլոգրամ քաշ գցած դիմահարդարը այս անգամ որոշել է հեռացնել իր թուլացած մսային հատվածները թևերի ու ազդրերի շրջանում։ Սակայն հետվիրահատական լուրջ բարդություններ են առաջացել։

Գոհարի մոտ արյունահոսություն է սկսվել, ինչի պատճառով նրան հիվանդանոց են տեղափոխել ու կրկին վիրահատել են, որ հնարավոր լինի կանգնեցնել արյունահոսությունը։

Գոհարը տեսանյութ է տեղադրել, որը համառոտ ներկայացնում է իր վերջին օրերի դժվարությունները դրվագներով։ Նա երեկոյան տղային քնեցրել է ու հիվանդանոց տեղափոխվել։

Գոհարի կողքին հիվանդանոցում ամուսինն է, մտերիմները և բժիշկները։ Նա խոստովանում է, որ չի սիրում այն պրոցեսները, որոնց միջով ստիպված է անցնել։ Գոհարի վերջին շրջանի դժվարությունների մասին պատմող տեսանյութը՝ կից։