Հանրահայտ երգչուհի Սոնա Ռուբենյանը ընտանիք կազմելուց ամիսներ հետո սպասում է իր առաջին բալիկի ծննդյանը։ Մինչ այդ նա շարունակում է սիրով ու ջերմությամբ ժամանակ անցկացնել քույրիկի ընտանիքի, նրա սիրելի զավակների հետ։

Սոնան վերջերս տեղեկացրել էր, որ լույս աշխարհ է եկել իր քույրիկի՝ Մերի Ռուբենյանի երրորդ զավակը, որը նույնպես տղա է։ Այսպիսով, երգչուհու քույրիկը երեք տղաների մայր է։ Ծնողները երրորդ զավակին Մարկ են անվանակոչել։

Այսօր Սոնան Մարկի մասին հերթական հրապարակումն է արել՝ լուսանկարային կադրերով պատմելով, որ լրացել է Մարկի քառասուն օրականը, ինչ առիթով ծնողները նրան եկեղեցում օրհնություն ստանալու են տարել։

Հրապարակված կադրերում երևում են նաև Սոնայի ծնողները։ Սոնան իր հերթին հրապարակված լուսանկարներով շնորհավորել է Մարկին ու նրա ծնողներին՝ գրելով․ «Աստված օրհնի քեզ»։

Սոնայի օրվա հրապարակումները, ինչպես նաև մի քանի այլ լուսանկար կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։