Ավետիսյան Ալիկը երիտասարդ ու գեղեցիկ ընտանիք ունի, որտեղ երեք հրաշալի բալիկներ են մեծանում։ Արդեն երկու տարի է, ինչ ընտանիքի երկու չքնաղ գեղեցկուհիներին ընկերակցում է ընտանիքի կրտսեր զավակը՝ փոքրիկ հրաշամանուկ Մարկը, որը տան ուրախությունն ու սերն է։

Այսօր փոքրիկ Մարկի ծննդյան երկուամյա տարեդարձն է։ Ալիկի ընտանիքում առհասարակ կարևոր տեղ են զբաղեցնում երեխաները և նրանց առողջ միջավայրուվ, ապահովությամբ շրջապատելը։ Նա այդ մասին տարբեր առիթներով բարձրաձայնել է։

Հատկանշական է, որ այդ մասին բարձրաձայնելիս Ալիկը նույն երջանկությունն ու բերկրանքը մաղթել է նաև մյուս մարդկանց, որոնք ուրախանում են իր բալիկներով ու բարեմաղթանքներ ուղղում նրանց հասցեին։

Մարկը տեղադրել է տեսանյութ իր ու տղայի մասնակցությամբ ու գրել․ «Շնորհավոր ծնունդդ, Աստծո պարգեւ։ Էսօր Մարկիս կարող եք շնորհավորել դարձավ 2 տարեկան»։ Տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։