Մարինկա Խաչատրյանն ու Դավիթ Աֆրիկյանն ամուսնացել են․․․ Բացառիկ մանրամասներ

Խաչատրյան Մարինկայի ու Աֆրիկյան Դավիթի հավանական սիրավեպի մասին շատ է խոսվել։ Մինչ արտիստները միասին նկարահանվում էին սերիալներում, նրանք համատեղ շատ կադրեր էին տեղադրում, որոնք հետո, ինչպես պարզվում էր, ֆիլմի շրջանակում էր արվել։

Մարինկան հիմա նկարահանվում է «Գերիներ» վերնագրով սերիալում։ Մարինկան մի անգամ խոստովանել է, որ սերիալում նկարահանվելու առաջարկը հենց Դավիթն է իրեն առաջին անգամ արել՝ ասելով, որ գլխավոր հերոսուհու կերպար կա, որի դերում ինքը Մարինկային է տեսնում։

Դրանից հետո արտիստները ավելի շատ են մտերմացել, սերտ ընկերություն են արել։ Մարինկայի համար շատ թեթև ու հաճելի է Դավիթի հետ համագործակցելն ու աշխատելը։ Նա ընդունում է, որ իրենց հարաբերությունների մասին խոսակցությունների պատճառները նաև իրենց նկարներն են։

Վարշամ Սաֆրազյանը նոր տեսանյութ ու այլ կադրեր է հրապարակել, որոնցում Մարինկան հարսանեկան զգեստով է, իսկ Դավիթը փեսացուի հագուստով։ Վարշամն այդ կադրերը վերնագրել է «Մարինկայի ու Դավիթի հարսանեկան նկարները» ձևակերպմամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: