Այսօր վարչապետի ավագ դստեր՝ Մարիամի տարեդարձն է։ Մարիամը բոլորում է իր քսանչորս տարին։ Նա ընտանիքի երեք աղջիկներից մեծն է։

Սովորել է Տարտուի հայտնի համալսարանում։ Տարտուում սովորելուց հետո Մարիամը վերադարձել է Հայաստան՝ գործունեություն ծավալելով Հայաստանում։

Նա Հայաստանում սկսել է տարբեր ծրագրեր ուսումնասիրել, որից հետո սկսել է աշխատանքային գործունեություն ծավալել։

Այժմ Մարիամն աշխատում է ստարտափ ծրագրերի վրա։ Նա ժամանակին բավականին ակտիվորեն մասնակցել է նաև հեղափոխությանը։

Մարիամն աշխատում է «Digitain» հանրահայտ կազմակերպությունում։ Ժամանակին՝ ՏՏ համաշխարհային համաժողովում, ներկայացրել է ընկերության ամենակարևոր ծրագրերից մեկը՝ «WCIT 2019»-ը։

Նա ժամանակին բավականին ակտիվ էր սոցհարթակում, հաճախ էր հրապարակումներով հանդես գալիս, սակայն վերջին տարիներին ավելի պասիվ է, հազվադեպ է հրապարակումներ անում։

Մարիամի տարեդարձի առիթով մայրը՝ Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հարդարում դստեր վարսերը։