Մարիամ Մեհրաբյանը հրապարակել է նաև մյուս դստեր Վերջին զանգից կադրեր՝ հուզիչ գրառում անելով

Մեհրաբյանների՝ շատերին հայտնի ու սիրելի ընտանիքում միանգամից երկու շրջանավարտներ են այս տարի կյանքի նոր ու կարևոր փուլ թևակոխում։ Մինչ ընտանիքի ավագ դուստրը՝ Անուլը, ավարտում է ֆիզմաթ դպրոցը, նրա կրտսեր քույրիկը՝ Սուսիկը, ավարտում է Վարդանանք կրթահամալիրը։

Մարիամ Մեհրաբյանը, մասնակցելով Սուսիկի Վերջին դասի շրջանակում կազմակերպված միջոցառմանը, իր հիացմունքն ու երախտագիտությունն է հայտնել կրթահամալիրի ուսուցչական անձնակազմին՝ իրենց սաներին սեր տալու ու սիրով կրթելու համար։

Մարիամ Մեհրաբյանը, հանրայնացնելով կադրեր դստեր ուսումնական հաստատության անձնակազմի ու դստեր հետ, գրել է հետևյալը․ «Սեր-Մարդիկ միայն Սեր են քարոզում՝ անսպառ և առանց պայման։

Իմ Սուսիկն էլ Սեր երեխան է, ով նման հրաշալի միջավայրում միայն պիտի ժպտար, ծաղկեր և զբաղվեր գիտությամբ։ Կանաչ ճանանարհ մեր սիրելիներ, խաղաղ երկնքի տակ ապրեք և շատ հաջողակ լինեք»,- իր գրառումը եզրափակել է Մարիամ Մեհրաբյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: