Անահիտ Սիմոնյանը վերջին շրջանում գտնվում է հասկանալիորեն շատ բարդ իրավիճակում։ Նա այդ ընթացքում սերտորեն համագործակցել և մշտական կապ է պահել Միլանայի հետ։ Հենց Միլանան է նրան օգնել որոշակիորեն հաղթահարել հոգեբանական դժվարությունները։

Անահիտը խոստովանում է, որ Միլանան իր համար իսկական կնոջ իդեալական կերպար է, քանի որ նա կարողանում է համատեղել կնոջ և մոր պարտականությունները՝ հաջողությամբ հաղթահարելով այդ ժանապարհին բոլոր դժվարությունները։

Միլանան խոստովանում է, որ իր համար էլ հեշտ չէ ուեղության որոշակի կետի հասնել։ Նա պատմում և նկարագրում է, թե ինչպես է լինում, որ կանացի ուժը գերակշռող է լինում, ինչպես է դա ազդում ուժեղ կնոջ կողքին գտնվող տղամարդու վրա։

Միլանան ուշագրավ մտքեր է արտահայտում կանացի և տղամարդու ուժերի բալանսավորումը պահելու մասին։ Միլանայի և Անահիտի հետաքրքիր զրույցը, որն իր հարթակում տեղադրել է Անահիտը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։