Վահե Աղաջանյանը գրում է․ «Մարդիկ չեն պատկերացնում աղետի այն մասշտաբները, որոնք կլինեն Ռուսաստան — Ուկրաինա, Ռուսաստան — ՆԱՏՕ կոնֆլիկտի ռազմական փուլի մեկնարկի դեպքում։

Նման հնարավոր բախումից անմասն չի մնալու նաև Անդրկովկասը, ավելին` Հայաստանը դառնալու է ամենաթեժ ճակատներից մեկը, որով փորձ է արվելու ստիպել Պուտինին ընտրություն կատարել Ղրիմի և Անդրկովկասի միջև։

Իսկ Ռուսաստանի բանակը, այո, պատրաստ չէ նման պատերազմի, ռուսական բանակի անպարտելիության մասին բոլոր առասպելները զուտ ցնդաբանություններ են, ինչպես ցնդաբանություններ էին հայկական բանակի գերմարտունակ և տարածաշրջանում լավագույնը լինելու մասին առասպելները։

Լիահույս եմ, որ կողմերը ռազմական բախման չեն գնա։ Անկախ ամեն ինչից` հայ, ռուս, ուկրաինացի ժողովուրդները հարյուրամյակներով ապրել ու արարել են միասին, և այսօր միայն խորը ցավով կարելի է տեսնել, թե ինչպես են քաղաքական գործիչները ժողովուրդներին դրդում եղբայրաuպան պատերազմի,- իր վերլուծական գրառումը եզրափակում է Վահե Աղաջանյանը։