«Մանկական Եվրատեսիլից» հայտնի Վլադիմիր Արզումանյանն այսօր ամուսնանում է․ ահա թե ով է նրա ընտրյալը

Վլադիմիր Արզումանյանը ծնունդով Արցախից է։ Նա հայտնի է դարձել հատկապես Եվրատեսիլում իր հաջող մասնակցության և բերած հաղթանակի շնորհիվ։ Այդ ժամանակ Վլադիմիրը տակավին պատանյակ էր։

Վլադիմիրը ծնվել ու մեծացել է երաժիշտների ընտանիքում։ Նա դեռ մանկուց ցուցաբերել է երաժշտական հետաքրքրություններ և տաղանդ։

Բացի երգարվեստը, Վլադիմիրը զբաղվում է նաև սպորտով։ Նա կարատեով և ֆուտբոլով է զբաղվում, իսկ կարատեի ասպարեզում արդեն իսկ կրում է սև գոտի։

Նա այժմ քսաներեք տարեկան է։ Երեք տարի առաջ Վլադիմիրը հանդիպել է Աննա Հարությունյանին։ Նա մի առիթով խոստովանել է, որ Աննային հանդիպելուց հետո հասկացել է, որ հենց նա է այն կինը, ով իրեն պետք է ուղեկցի ողջ կյանքում։

Աննան ու Վլադիմիրը 2019 թվականից նշանադրված են։ Հայտնի է, որ Աննան Արցախի ներկայիս ղեկավարի՝ Արայիկ Հարությունյանի քրոջ դուստրն է։

Այսօր Վլադիմիրի և Աննայի հարսանեկան արարողությունն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: