Հանրահայտ ու մեծ հարգանք վայելող հաղորդավար Օնանյան Վարդանը, ինչպես հայտնի է, քառասունչորսօրյայի մասիանկիցներից է։ Նա երկար ժամանակ բուժման բարդ շրջան էր անցնում։ Չէր կարողանում ինքնուրույն քայլել, օգտվում էր սայլակից։

Ինչպես հասկանալի է դառնում Վարդանի տեղադրած վերջին լուսանկարից, սիրված հաղորդավարը, բարեբախտաբար, արդեն կարողանում է առանց սայլակի քայլել։ Նա տեղադրել է ընտանեկան գեղեցիկ լուսանկար, որտեղ իր ընտանիքի սիրելի անդամներն են։

Վարդանը ընտանեկան կադրը տեղադրել է հատուկ առիթով։ Ինչպես ինքն է հայտնում, ընտանիքը հավաքվել է տան մեծի՝ Վարդանի մայրիկի հերթական տարեդարձի առիթով։ Հաղորդավարի մայրը բոլորել է ծննդյան 86 տարին։

Նա իր տեղադրած լուսանկարին կից գրել է հետևյալը․ «Մայրիկս դարձավ 86: Մեզանից անպակաս, մամ ջան»,- եզրափակել է կարճ գրառումը Վարդան Օնանյանը։

Նրա այս հրապարակման ներքո շատերն են սիրով շնորհավորական մեկնաբանություններ թողել՝ հաղորդավարի մայրիկին արևշատություն և երկար կյանք մաղթելով։