Քառասունչորսօրյայից հետո շատ երիտասադր կանայք, որ երջանիկ էին իրենց առյուծներով, դարձան որդեկորույս ու դժբախտ։

Երեկ նշվող մայրերի օրվա առիթով հաճախ հիշում ու գնահատում էինք հենց նրանց, որովհետև նրանք իրենց ուսերին լուրջ ծանրություն էին տանում։

Նարինե Մանուկյանը, տեղադրելով մայրերի ու որդիների նկարները, գրել է․ «Մայրեր, որոնք ընդամենը 3 տարի առաջ երջանիկ էին, վայելում էին Մայրությունն ու այսօրը նրանց համար էլ տոն էր։ Մայրեր, որոնց Որդիների զոհողությանը հուսամ մի օր ազգովի արժանի կդառնանք։

Մայրեր, որոնք պետք է լինեն բոլորիս հոգածության և ուշադրություն կենտրոնում և պետք է անենք ամեն ինչ, որ նրանց համար այսօրը էլի տոն դառնա, կյանքը ոչ թե մեխանիկորեն շարունակվի, այլ լցվի գույներով։

Մի բարի խnսքը, մի ժպիտը, մի փոքրիկ ուշադրnւթյունը կարող են դառնալ վերածննդի առիթ։ Չմոռանանք։ Չմոռանանք, որ ապրենք՝ մարդավարի։ Խոնարհումս ձեզ, բոլորիս մայրեր»։