Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն, ըստ էության, բացահայտել է ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ռուսական օրակարգը

Սուրեն Սուրենյանցը գրում է․ Պուտինը բացահայտել է ռուսական օրակարգը։ Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն, ըստ էության, բացահայտել է ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ռուսական օրակարգը։

Ռուսաստանի նախագահը շեշտադրում է արել Ուկրաինայի չեզոքության, դեմիլիտարիզացիայի ու դենացիֆիկացիայի (Մոսկվան ուզում է ունենալ հարեւան, որն ուղղակի կամ անուղղակի սպառնալիք չի լինի իր համար), Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի սուվերենիտետի վրա։

Ինչպես տեսնում ենք` Պուտինը միանգամայն իրական օրակարգ է առաջ քաշել` չպնդելով անգամ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնիշխանության հարցը։ Նման օրակարրգը կարող է բանակցային գործընթացի հիմք դառնալ, մանավանդ, որ կարծում եմ` Կիեւում գիտակցել են, թե պատրանք է եվրաատլանտյան ինտեգրացիայի իրենց պահանջը։

Դժվար չէ ենթադրել, որ Մոսկվան երկու կարևոր երաշխիք է ուզում` ա) երաշխիք Ուկրաինայի չեզոքության հարցում, բ)երաշխիք, որ Ուկրաինան թշնամական քաղաքականություն չի վարի Ռուսաստանի հանդեպ։

Եթե պրագմատիզմը հաղթի, Ուկրաինան կարող է պահպանել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իսկ Ռուսաստանը կարող է խուսափել «վիետնամական» սինդրոմից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: