Մագան բավականին մտերմացել է Ագնեսայի հետ։ Նրանք հաճախակի են միմյանց հետ հագեցած ու բուռն ժամանցի երեկոներ ունենում։ Ահա այդ հերթական երեկոներից մեկը նաև գինարբուքով է ուղեկցվել։ Մագան էլ, Ագնեսան էլ այնքան են զվարճացել ու գինովցել, որ չեն էլ հասկացել, թե ով որտեղ է քնում։

Ագնեսայի տան բազմոցին առավոտյան արթնանալով՝ Մագան վաղ առավոտյան ուղիղ եթե է մտել ու հայտնել հետևորդներին, որ չգիտի, թե ինչու ու ինչպես է այդտեղ գիշերել։ Ավելին, նա գիշերել է կաշվե տաբաթով, որից առավոտյան ձկան ուժեղ հոտ է առել։

Մագան հետո լսել է Ագնեսայի ու նրա տղայի զրույցը։ Տղան առավոտյան մորը հարցրել է, թե արդյոք Մագան իրենց տանն է մնալու, իսկ Ագնեսան պատասխանել է, որ Մագան գնացել է։ Մագան ենթադրում է, որ փաստորեն Ագնեսան ևս բավականին գինովցած է եղել, որ մտածել է, թե Մագան գնացել է։

Ագնեսայի ու Մագայի գիշերային արկածների մասին պատմող զվարճալի տեսանյութը՝ կից։