Իր ձայնային տվյալներով նկատելիորեն տարբերվող և աչքի ընկնող երգչուհի Մելքոնյան Սյուզաննան մեկ անգամ չէ, որ իր կատարումներով փայլել է միջազգային հարթակներում, բեմերում՝ մասնակցելով տարատեսակ երաժշտական մրցույթների։

Սյուզաննան Ղազախստանից ևս դատարկաձեռն չի վերադարձել։ Ավելին, նա վերադարձել է գլխավոր մրցանակ շահած։ Մրցույթն իր բնույթով միջազգային է եղել, իսկ Սյուզաննան շահել է առաջին գլխավոր մրցանակը՝ զբաղեցնելով առաջին տեղը։

Մրցույթի ժյուրիի կազմում է եղել մեր հայրենակից Վրեժ Կիրակոսյանը, որն էլ Սյուզաննային պատմել է մրցույթի մասին և առաջարկել մասնակցել։ Սյուզաննայի մրցանակը հենց նա է հանձնել երգչուհուն։

Դեռ ռուսական «Բոլորս միասին» հանրահայտ երաժշտական մրցույթում հաղթելուց հետո Սյուզաննան այս մրցույթին ևս մեծ ոգեշնչումով է մասնակցում՝ հաղթելու վճռականությամբ։ Նա հետո պատմել է, որ իր անձի հանդեպ որոշակի լարվածություն է նկատել։

Մրցույթին տասներկու երկրներից մասնակիցներ են եղել, ուստի այս դեպքում լարվածությունը ևս մեծ է եղել։