«Ձև չկա Նիկոլը ստորագրի. հո տենց ստորագրելով չի, Արցախի սահմանադրության մեջ կուլտուրական գրված է «հանձնել»»

Հայտնի զինվորական և գործիչ Սամվել Բաբայանն Արցախ կարգավիճակի, անցյալի և ապագայի մասին նոր հանգամանքների մասին է խոսում, որոնք քիչ հայտնի են հանրային լայն շրջանակների։

Ս․ Բաբայանը վկայակոչում է Արցախի սահմանադրությունը։ Նա նշում է, որ սահմանադրության մեջ հստակ նշված չէ, թե Արցախը՝ որպես երկիր, ո՞ր տարածքի վրա պետք է գոյություն ունենա։ Նա ասում է, որ Արցախի ահմանադրության մեջ նույնիսկ կա տեղեկություն այն մասին, որ հողերը հանձնվելու ենթակա են։

Այդ ամենից հետո նա անհեթեթ է համարում այն մեղադրանքները, որոնք Արցախի կարգավիճակի երբեմնի պատասխանատուները ուղղում են գործող ուժի, մասնավորապես վարչապետի հասցեին։ Նա վստահաբար ասում է, որ գործընթաց էր գնում։

Ըստ այդ գործընթացի 2018 թվականին նախատեսվում էր ստորագրել փաստաթուղթ, որով հանձնվելու էին վիճահարույց հողերը։ Սակայն տեղի ունեցավ հեղափոխություն, իսկ հեղափոխության առաջնորդը հրաժարվեց հանձնել հողերը։

Սամվել Բաբայանի մեկնաբանությունն ամբողջությամբ կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: