Հրատապ․ պայթյուններ, կրակոցներ Կիևում, Խարկովում և Ուկրաինայի այլ քաղաքներում

Ուկրաինայում շատ դժվարին իրավիճակ է ստեղծվել։ Արդեն ժամեր շարունակ ուկրաինական տարբեր մեծ ու փոքր քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաքում, տեղի են ունենում պայթյուններ, որոնց հեղինակը ռուսական կողմն է։

Ուկրաինայի նախագահը ուգնություն է խնդրել իր ռազմավարական դաշնակցից՝ Թուրքիայից, հույս հայտնելով, որ երկրի համար կրիտիկական պահին թուրքական ուժերն իրենց մենակ չեն թողնի։

Արդեն իսկ հասանելի են կադրեր ուկրաինական տարբեր քաղաքներից, որոնցում երևում է, թե ինչպես են քաղաքներում միացրել տագնապի ազդանշանները, իսկ քաղաքային որոշ հատվածներ կորել են ծխի ամպի մեջ։

Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ բավականին խնդրահարույց է նաև հայկական դիրքորոշման հարցը։ Այս առիթով լրագրող Վարդ Սիմոնյանը գրել է․ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Դոմբասի շուրջ արտահայտած դիրքորոշման համար քննադատողները տկլոր են ռեալ քաղաքականությունից։

Գոնե այսքան ողբերգություն, էսքան արյուն ուտելուց հետո հասկանանք, որ այս խելահեղ ժամանակներում հարկ է ոչ թե կոտոշները սրել ու մի թիքա հալով ընկնել տիտանների կռվի արանքը, այլ՝ մանևրել, խաղալ երկու ձեռքով՝ ՀՀ և Արցախ միավորները նրբորեն խաղարկելով։

Հերիք է պոպուլիզմին և զազրախոսությանը նվիրաբերել հազարավոր կյանքեր և հազարավոր կիլոմետր հայրենիք, 500 տարի անընդմեջ պետականություն ունեցող ռուսական գազանի հետ ճակատ-ճակատի չեն գնում․ հասկացեք, ի վերջո, գրողի տանի»։

Ուկրաինայի քաղաքներում տիրող իրավիճակի մասին կադրեր կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: