Հրաչ Մուրադյանը անցնող օրը նշել է իր երեսունութ տարին։ Հրաչը իր ծննդյան օրվան որոշակի պատասխանատվությամբ է վերաբերվում՝ անդրադարձ կատարելով իր անցած ճանարահին ու արած գործին։

Ամփոփելով ևս մի տարի՝ հաղորդավարն արձանագրել է իր նոր ձեռքբերումներն ու հաջողությունները, ինչպես նաև հանդիպած դժվարությունները, որոնք ունեցել է այս ընթացքում։

Հաղորդավարի համար այս տարին առանձնահատուկ նշանակություն ունեցավ, քանի որ նա աղջիկ բալիկ ունեցավ։ Արձանագրենք, որ այս տարի առաջին անգամ է Հրաչը ծննդյան տարեդարձը դստեր հետ նշում։

Հաղորդավարն իր ծննդյան մոմը փչել է հենց դստեր հետ։ Նրա կինն այդ տեսարանը նկարահանել է, որն էլ հոբելյարը տեղադրել է իր սոցհարթակում՝ պատմելով իր երջանկության մասին։

Հ․ Մուրադյանի մասնակցությամբ գեղեցիկ, ընտանեկան տեսանյութը, որտեղ երևում է, թե նա ինչպես է փչում իր ծննդյան մոմը դստեր ներկայությամբ, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։