Հայտնի հաղորդավար և պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը հայտնել է իր կյանքում սպասվող շատ կարևոր իրադարձության մասին։ Պարզվում է՝ առաջիկայում հաղորդավարը պետք է հայրիկ դառնա։ Նա այդ մասին տեղեկացրել է՝ տեղադրելով իր և կնոջ լուսանկարները։

Լուսանկարում հաղորդավարի գլխարկի վրա անգլերենով գրված է հայրիկ, իսկ կնոջ գլխարկի վրա՝ մայրիկ բառերը, իսկ նրանց ձեռքին իրենց սպասվող բալիկի առաջին լուսանկարն է։ Հրաչ Մուրադյանը այդ ուրախալի լուրը հայտնել է հետևյալ հուզիչ խոսքերով․

«Երևի չկա ավելի կարևոր փուլ կյանքում, քան այն, երբ դու ես պատճառներից մեկը` այս աշխարհ եկող նոր բնակչի։ Բարով գաս այս մոլորակ, որտեղ Քեզ անթիվ բացահայտումներն են սպասվում ու որքան ուրախ կլինի քո պապան երբ զգա, որ դու աշխարհ ես եկել այն ավելի լավը դարձնելու: Ես քեզ արդեն անծայրածիր եմ սիրում»։

Նշենք, որ հաղորդավարը երեսունյոթ տարեկան է։ Նրա կինը Անաշեհ Խուդավերդին է։ Անաշեհն ամերիկաբնակ հայուհի է, ով մասնագիտությամն նույնպես պրոդյուսեր է։