Դեռ երեկվանից լուրեր էին պտտվում, որ այսօր Ֆրանսիայի հրապարակը պետք է ազատվի ընդդիմադիրների վրաններից՝ բացվելով բոլորի համար։ Ընդդիմադիրներից շատերը երեկոյան հերքեցին այդ տեղեկությունը, իսկ ոմանք էլ հորդորեցին իրենց ընդդիմադիր գաղափարակիցներին չվիճեցնել սկսված շարժումը։

Արդեն առավոտյան հայտնի դարձավ, որ հրապարակն իրոք ազատվել է։ Սոս Ջանիբեկյանը, լուսանկար տեղադրելով ազատված հրապարակից, այս մասին գրում է հետևյալը․ «Հրաշալի է, որ Ֆրանսիայի հրապարակը բաց է:

Շնորհակալություն Ընդդիմադիրներին, որ հեշտացրեցին քաղաքում տեղաշարժվելու հնարավորությունը։ Ներկա կառավարությանը սատարողները, երբեք չպետք է նվաստացնելով ծաղրեն ցուցարարներին (նույն դրության մեջ մենք էլ ենք եղել), այլ փորձարու իմաստունի պես մեծահոգաբար նրանց ընկալել և ընդունել է պետք, դա, ես՝ որպես մի քանի լուսավոր ճամփա մթով անցած մարդ եմ ասում:

Հավատացեք ինձ։ Հ.Գ․ Իհարկե ցուցարարներն էլ պետք է ավելի ակտիվ մասնակցեն երկիրը կառուցելու հարցում»,- իր հրապարակումը եզրափակում է Սոս Ջանիբեկյանը։