Նախօրեին հանրահայտ արտիստ Հրանտ Թոխատյանը բոլորել է ծննդյան վաթսունչորս տարին։ Նա հայտնի է իր մեծ եռանդով և երիտասարդական ավյունով։

Նա բացի արտիստական գործունեությունը ծավալել է նաև մանկավարժական գործունեություն՝ միաժամանակ նկարահանելով մանկավարժական ուսուցողական տեսանյութերի շարք։

Հ․ Թոխատյանն ունի երկու որդի և մեկ դուստր։ Արցախյան վերջին մարտերի ժամանակ Հրանտն իր որդու հետ Ստեփանակերտում էր՝ կարևոր իրադարձությունների կիզակետում։

Հրատ Թոխատյանի ծննդյան տարեդարձը շնորհավորել է Արփի Մաղաքյանը՝ գրելով հետևյալը․ «էս հավերժ երիտասարդ տղայի տարեդարձն ա այսօր:

Ասել որ սիրում եմ քեզ Արամիչ ջան` քիչ ա, ես երջանիկ եմ, որ ունենք քեզ պես հայ, ով շնչում ու արտաշնչում ա հայրենիքի դարդ, սեր ու ցավ:

Գիտեմ, որ չես ուզենա ասեմ այս մասին, բայց թող ասեմ (շատ քիչիկ)` Հրանտ Թոխատյանը պատերազմի օրերին Արցախում ա եղել: Իր ազգի մեջքին կանգնած` գիշերուզօր»: