Ժիրայր Ոսկանյանը, տեղադրելով ստորև կցված տեսանյութը, գրում է․ «Մի անձնական տեսանյութով կիսվեմ, որը մոնտաժված է «ոչ եթերային» բառապաշարի պատճառով: Այսօր իմ ու վստահ եմ՝ բոլորիս կյանքում շրջադարձային կետ է: Այս օրը քայքայող, կրծող, փոքրացնող հիշողություններ է բերում, քայքայող, կրծող, փոքրացնող ներկա:

Բայց վաղն ավելի ամուր ու պինդ լինելու հաստատակամություն պիտի ունենանք բոլորս: 2020-ի սեպտեմբերի 27-ին արդեն Արցախում էինք։ Պատերազմի արհավիրքը զգացի, երբ մուտք գործեցի Արցախ։

Հսկայական ավտոշարասյուններ, որոնք դուրս էին բերում կանանց, երեխաների, հրահանգներ, որ մեքենայի լույսերն ու հեռախոսներն անջատած վարենք, կամավորների հսկայական խմբեր, որոնք մեծ ոգևորությամբ շարժվում էին Արցախ՝ պայքարելու։

Օդում կախված վտանգը, պայթյունների ձայները միանգամից կnտրեցին ապահովության զգացումն ու մխրճեցին քայքայող, սարսափելի պատերազմի մեջ։

Մերոնք ընկան, կորցրեցին առողջությունը, գերեվարվեցին, որ մենք ապրենք։ Ապրենք, բայց ոչ այնպես ինչպես հիմա՝ հին սխալներով, իրար ատելով, իրար որակելով ու մերժելով այն ամենն, ինչը մեր պատկերացման մեջ չէ, էլի կեղծ արժեքներով, կեղծ իրականությամբ, կեղծ հայրենասիրությամբ, կեղծ լուրերով: Ուշքի գանք: