Մկրտչյան Մարտինի ընտանիքը վերստին հաստատվել է Նահանգներում։ Ընտանիքում անցնող օրը յուրահատուկ է եղել, քանի որ նրանք դիմավորել են Հռիփսիմեի մայրիկին, որը եկել է Հայաստանից։ Օրը հատկապես նշանավորվել է Լեոյի համար։

Նա ինքնատիպ ոճով է ներկայացնում սիրելի տատիկի գալը՝ ասելով, որ մայրիկի, եղբոր, հայրիկի ու հոտավետ ծաղիկների հետ օդակայան է գնացել, որ դիմավորի իր սիրելի տատիկին։

Արդեն տանը Լեոն առանձնահատուկ ձևավորում է պատրաստել տատիկի համար՝ անգլերենով նրան բարի գալուստ մաղթելով։ Ապա Լեոն կարդացել է տատիկի համար իր գրած բանաստեղծությունը հայերեն լեզվով։

Բանաստեղծությունը շատ սիրառատ է ու հուզիչ։ Նա տատիկին երկրորդ մայր է անվանում։ Այս տողերը հուզմունք են առաջ բերում նրա մայրիկի ու տատիկի մոտ։ Առհասարակ, Լեոն շատ սիրառատ տղա է։

Լեոյի և նրա ընտանիքի անդամների այցը օդակայան, ինչպես նաև վերը նկարագրված կադրերը կարող եք դիտել կցված նյութի մեջ։