Հռիփսիմե Ելինյանն ընտանեկան տեսանյութ է հրապարակել․ ինչո՞ւ է լաց լինում նրանց կրտսեր որդին

Հռիփսիմե Ելինյանն ու Գրիգոր Դանիելյանը տարբեր առիթներով պատմել են իրենց կրտսեր որդու մասին՝ ամեն անգամ չմոռանալով շեշտել, որ նա չափազանց հուզական է ու զգայուն։ Երեխան հատկապես զգայուն է իրեն ուղղված բառերի հարցում։

Հռիփսիմեի տեղադրած ընտանեկան տեսանյութից հասկանալի է դառնում, որ փոքրիկ Ռոբերտոն օրվա ընթացքում իրեն վատ է պահել։ Նա հագուստի պատճառով կամակորություն է արել, լաց է եղել՝ անտեսելով այն փաստը, որ մայրը մեքենայի ղեկին է։

Գրիգորը և Հռիփսիմեն Ռոբերտոյին փորձում են բացատրել, որ նման կամակորությունները լուրջ հետևանքներ կարող են ունենալ։ Գրիգորն իր խոսքում օգտագործում է «Արա» բառը։ Այս բառը խիստ խուզում է Ռոբերտոյին։

Նա սկսում է անմխիթար լաց լինել՝ ասելով, որ եթե հայրը նորից իրեն Արա ասի, ապա նա այլևս հորը չի սիրի։ Ռոբերտոյի մասնակցությամբ ընտանեկան այս զվարճալի կադրերը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: