Սոնա Շահգելդյանի մասին խոսելիս առաջին հերթին շեշտվում է նրա մարդկային անմիջականությունն ու նվիրվածությունը։ Լինելով հայրենասեր ու հուզական մարդ՝ Սոնան մշտապես ուշադրության կիզակետում է պահում հայրենիքի համար պայքարող ու պայքարած հերոսներին։

Շատերն են հիացմունքով ու երախտագիտությամբ նշում, որ Սոնան հերոս տղաների պատվին կազմակերպվող բոլոր միջոցառումներին ներկայանում է կամավոր՝ ելույթ ունենալով առանց որևէ գումարային միջոցի։

Վերջերս տեղի է ունեցել արցախյան մարտերում բազմակի վիրավորումներ ստացած Նարեկի հարսանյաց արարողությունը։ Ընդ որում, արարողությունը տեղի է ունեցել բավականին ինքնատիպ միջավայրում․ փակվել է Նարեկի բնակության վայրի փողոցը, հենց այդտեղ դրվել են սեղաններ և հյուրերին ընդունել են առանց որևէ հրավերի։

Եկել են բոլոր ցանկացողները։Ներկա է եղել նաև Սոնա Շահգելդյանը, ով հետո իր հարթակում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով հետևյալը․ «Հերոս տղա, լինես երջանիկ գեղեցկուհուդ հետ հպարտ եմ, որ ներկա գտնվեցի ձեր հարսանիքին ու մեծ սիրով երգեցի»։