Մեր ժամանակների հանրահայտ դերասան, վաստակաշատ արտիստ Գրիգոր Գաբրիելյանի տարեդարձն է։ Նա Գեղարվեստաթատերական ինստիտուտում կրթություն ստանալուց հետո սկսել է հանդես գալ տարբեր ֆիլմերում ու թատերական ներկայացումներում։

Գ․ Գաբրիելյանի կերտած դերերը տիպային են եղել միշտ, նրա կերպարը ինքնատիպ կերպով տարբերվել ու աչքի է ընկել իր յուրօրինակությամբ։ Այժմ էլ դերասանը շարունակում է ակտիվորեն զբաղվել իր սիրելի գործով՝ նկարահանվելով ֆիլմերում ու ներկայացումներում։

Այժմ Գ․ Գաբրիելյանը ներգրավված է Մկրտիչ Արզումանյանի բեմադրած ներկայացման մեջ։ Մկրտիչը, տեղադրելով սիրելի գործընկերոջ նկարը, նրա ծննդյան օրը շնորհավորել է հետևյալ ջերմ խոսքերով․ «Սրտանց շնորհավորում եմ իմ սիրելի, հարգարժան ավագ ընկերոջը՝ Գրիգոր Գաբրիելյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

Հարգելի՛ պարոն Գաբրիելյան, լինեք առողջ, անհոգ և միշտ մեր կողքին: Հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ ստեղծագործել Ձեզ պես մեծ վարպետի հետ: Երկար տարիների կյանք եմ մաղթում, ձյաձ Գրիշ ջան»։