Վովա Հակոբյանը գրում է․ «Հայաստանի քաղաքացին ամենահեռավոր գյուղում ասում ա՝ բան ա փոխվել՝ ազատություն ենք ստացել ու նաև ասում, որ քվերակելու ա ազատության ու դեմոկրատիայի օգտին (սա միայն ՔՊ֊ին նկատի չունեն)։

Հայաստանի քաղաքացին, չգիտեմ գենետիկորեն, բնույթով, թե ինչով՝ ազատական ա, առաջադեմ, չի հանդուրժում ավտորիտարիզմ ու բռնապետություն, չի համակերպվում դրա հետ, ընդվզում է ու առաջնային է համարում դա։

Հայաստանյան հասարակությունը եվրոպական արժեքներ կրող, առաջադեմ հասարակություն է։ Նույնիսկ 70 տարի սահմանափակելով և 30 տարի էլ հասրակությանը դեգրադացնելով, հնարավոր չեղավ մեր հասարակությանը սարքել հնազանդ, ձայնազուրկ ուլ, ի տարբերություն տարածաշրջանի պետություններից մեծամասնությանը։

Հունիսի 20֊ին ՀՀ քաղաքացին ընտրելու ա ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը, եվրոպական առաջադեմ արժեքները։ Հունիսի 20֊ին իշխանության տերն ու տիրակալը աշխատանքի ա ընդունելու նոր ադմինիստրացիա ու հանձնելու ա երկրի ժամանակավոր կառավարումը այդ ադմինիստրացիային՝ հետագայում այն ցպահանջ փոխելու իրավասությամբ»։