«Հույս ունեմ՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով փախստական դարձած մեր հայրենակիցները հիմա էլ․․․»

Ուկրաինայի հանրահայտ իրադարձությունների պատճառով շատ այլազգիների նման հայերը ևս հայտնվել են ծանր վիճակում և առկա է նրանց տեղափոխության հավանականությունը։

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Արտգործնախարարությունը արդեն իսկ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ խրախուսելով հայազգիների վերադարձը հայրենիք։ Այս մասին իր հարթակում Թագուհի Մելքոնյանը գրում է․

«Հույս ունեմ՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով փախստական դարձած մեր հայրենակիցները հիմա էլ իրենց բախտը չեն փորձի եվրոպաներում` ապաստանելով Լեհաստանում կամ Սլովակիայում, այլ կվերադառնան Հայաստան։

Իսկ մեր կառավարությունը, չնայած երկրի առջև ծառացած անվտանգային ու սոցիալ-տնտեսական խնդիրներին, կաջակցի մերոնց հայրենիքում հաստատվելու հարցում։

Նաև հույս ունեմ, որ կոնֆլիկտների հետեւանքով վերջին տասնամյակում Հայաստան վերադարձած շատ իրաքահայերի, սիրիահայերի և լիբանանահայերի օրինակով, ուկրաինահայերը ևս Հայաստանը չեն դիտարկի, որպես տարանցիկ երկիր ԱՄՆ կամ Կանադա հասնելու համար։

Հայրենիքը մեկն է և բոլորիս կարիքն ունի»,- իր գրառումը եզրափակում է Թագուհի Մելքոնյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: