Հուլիսից 596 հազար բնակիչ ավելի բարձր թոշակ ու նպաստ կստանա. ո՞ւմ են վերաբերում փոփոխությունները

Հուլիսից էական փոփոխություններ են սպասվում կենսաթոշակային ու նպասի վճարների սահմանաչափերում։ Նախկինում գործող նվազագույն երեսունմեկ հազար կենսաթոշակը դառնալու է երեսունվեց հազար, իսկ բազային հաշվարկային կենսաթոշակը քսանմեկ հազարից դառնալու է քսանվեց հազար։

Այս փոփոխություններն իրենց դրամապանակի վրա կզգան շուրջ 596 հայաստանաբնակ քաղաքացիները։ Նույնն է մնալու աշխատանքային ստաժի հաշվարկման սկզբունքը։ Փոխարենը կաճի զինվորական ծառայությւան ստաժի հաշվարկման չափը՝ հազար վեց հարյուրց դառնալով հազար յոթ հարյուր հիսուն դրամ։

Այս փոփոխությունների արդյունքում կշահեն այն քաղաքացիները, որոնք ստանում են նվազագույն թոշակ։ Սոցապ նախարարությունից վստահեցնում են, որ իրենց որդեգրած քաղաքականություն ուղղված է նրանց, որոնք ունեն ցածր եկամուտ։

Այս քայլով իրականացվում է կառավարող ուժի նախընտրական խոստումը։ Անկանխիկ վճարումների մասին ևս նորություններ կան։ Հուլիսից սպասվող կենսաթոշակային ու նպաստի վճարման կարգի փոփոխությունների մանրամասների մասին կարող եք իմանալ՝ դիտելով կցված նյութը։

Рейтинг
( 12 оценок, среднее 3.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: