Նորակոչիկներն այս տարի նույնպես մեծ ոգևորվածությամբ և հպարտությամբ գնում են՝ համալրելու հայոց բանակի՝ արդեն ծառայության մեջ գտնվող զինվորների շարքերը։

Նորակոչիկների և առհասարակ զինվորական ոլորտում գտնվող անձինք միշտ էլ մեր միջավայրում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում՝ արժանանալով յուրահատուկ վերաբերմունքի։

Բոլորի շուրթերին հիմնական ու կրկնվող բարեմաղթանքն անփորձանք ծառայությունն ու զինվորների պատվով վերադարձի մաղթանքն է։

Հայ զինվորականների հերթական խումբն է գնացել այս անգամ Մեղրիից։ Նորակոչիկների մասնակցությամբ կադրերը ֆիքսել և հանրային հարթակներին հասանելի է դարձրել լուսանկարիչ Հարություն Վարդանյանը։

Կադրերից երևում է, որ նորակոչիկները կայուն են ու ամուր։ Նրանք շատ լավ տրամադրություն ունեն։ Նորակոչիկներին եկել են ճանապարհելու համանքի գրեթե բոլոր բնակիչները։

Մշտապես նման հրաժեշտները հուզառատ են ու տարատեսակ բուռն էմոցիաներով լի։ Բոլորի մոտ էլ հույզերը նկատելի են ներկա գտնվողների դեմքերին, որոնք նույնիսկ նկատելի են լուսանկարչական օբյեկտիվի աչքերով։