Հովհաննես Ազոյանը ցույց է տվել, թե ինչով է զբաղվում այս օրերին․ տեսանյութ

Հովհաննես Ազոյանը վերջին տարիներին ակտիվ քաղաքական դիրքորոշմամբ է հանդես գալիս, ինչի համար էլ նրան երբեմն թիրախավորում և սուր քննադատության են ենթարկում։ Հովհաննեսը շարունակում է իր տեսակետները բարձրաձայն արտահայտել։

Նա վերջին շրջանում ցույց է տալիս, որ նոր հետաքրքրություն է ձեռք բերել։ Սկսել է հետաքրքրվել նկարչությամբ։ Հովհաննեսը կադրեր է հանրայնացնում, որտեղ ցույց է տալիս, թե ինչ և ինչպես է նկարում։ Նկատենք, որ նա ավելի շուտ աբստրակտ պատկերներ է ստանում։

Ոմանք Հովհաննեսի այսօրինակ հրապարակումների ներքո մեկնաբանություններ են թողնում՝ հարցնելով, թե նա նկարո՞ւմ է արդյոք, թե՞ փչացնում։ Ամեն դեպքում արտիստը մեծ ոգեշնչությամբ է աշխատում սպիտակ թղթի և գույների հետ։

Դա ինչ-որ տեղ նաև լիցքաթափվելու միջոց է։ Հովհաննեսի տեղադրած վերջին կադրերում երևում է, որ նա նկարում է իր տիկնոջ՝ Հասմիկի հետ միասին։ Արտիստի տեղադրած վերջին կադրերը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: