Հովհաննես Ազոյանի կրտսեր տղան բավականին մեծացել է։ Նա դեռ ավելի փոքր տարիքում նկատելի նմանություն ուներ իր հայրիկին, իսկ մեծանալով էլ ավելի է նմանվում նրան։ Այս մասին են անուղղակիորեն պատմում Հովհաննեսի հրապարակումները։

Հովհաննեսը տեղադրել է իրենց չափազանց նման որդու վերջին լուսանկարներից մեկը՝ կից ծիծաղի ժպիտ դնելով։ Լուսանկարում տղայի աչքերին իր դեմքից մեծ կանաչ ակնոցներ են։ Տղան նույնպես լուսանկարում ուրախ ժպտում է։

Ինչպես հայտնի է, Հովհաննեսը տղային Արամ Լուի անունն է տվել։ Արամը Հովհաննեսի երկրորդ ամուսնության արդյունքում է լույս աշխարհ եկել։ Հովհաննեսի մյուս երեխաներն աղջիկներ են, միայն Արամն է, որ տղա է։

Հովհաննեսը երբեմն էլ իր դստեր հետ է տեսանյութեր ու կադրեր հրապարակում։ Նա դստեր մասին ու նրա մասնակցությամբ հրապարակումներում կարևորում է հատկապես աղջնակի խելքը։ Հայրը հիանում է, որ աղջիկն իր տարիքի համեմատ նկատելիորեն ավելի խելացի է։