Հերոսացած անձնվեր քաղաքացի և զինվորական Հովհաննիսյան Մենուայի ընտանիքի անդամները հասկանալիորեն ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել իրենց տան թանկագին ու անփոխարինելի կորստի հետ։

Մենուան, որ երիտասարդ ու գեղեցիկ ընտանիք ունի, երկու մանկահասակ զավակների հայր էր, այժմ երկնքից է հսկում զավակների, կնոջ և մայրիկի անդորրը։

Արդեն երկու տարի է անցել, ինչ Մենուան ընտանիքի կողքին չէ ֆիզիկապես։ Նրան անսահման կարոտում են տանը։ Երիտասարդ կինը հուզառատ գրառում է արել՝ գրելով, որ թեև երկու տարի է անցել ու կարող է թվալ, թե ոտքի է կանգնել, սակայն այդպես չէ։

Թամարան գրել է, որ ինքը հոգնել է ուժեղ լինելուց և ուզում է իր զավակներին՝ Սարդուրին ու Արինին լիարժեք ուրախ տեսնել իրենց հայրիկի գրկում։ Մայրիկի համար անսահման դժվար է տեսնել երեխաներին հայրիկի շիրիմը գրկելիս։

Թամարի հրապարակման մանրամասները և այլ լուսանկարներ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։