Դերասան Հմայակ Հակոբյանը նշել է ծննդյան տարեդարձը։ Նա արդեն մի քանի տարի է, ինչ Ռուսաստանում է ապրում, սակայն ակտիվորեն նկարահանվում է հայկական սերիալներում։ Հմայակը չի զլանում և նկարահանումների համար Հայաստան է տեղափոխվում։

Հմայակը նախորդ տարի վերստին հայրիկ է դարձել։ Նա երկու չքնաղ դուստրեր ուներ։ Նախորդ տարի մարտի 12-ին լույս աշխարհ եկավ արտիստի որդին, որին ընտանիքի անդամները մեծ սիրով ընդունեցին։ Բալիկին Ալիկ են անվանակոչել ծնողները։

Հմայակը Ռուսաստանում է մոտ 2011 թվականից։ Նա արտերկրում նույնպես թատերական գործունեությամբ է զբաղվում։ Նա միավորվել է տեղի հայ արտիստների հետ։ Նրանք համատեղ ուժերով փորձում են վերակենդանացնել ու վերստին ակտիվություն հաղորդել «Գավիթ» հայկական թատրոնին։

Այդ թատրոնում այսօր էլ Երևանի թատերական ինստիտուտի շրջանավարտներ են հավաքված։ Հավելենք, որ Հմայակի դուստրը ևս ունի արտիստական կարողություններ, հանդես է եկել «Աղթամար» հեռուստասերիալում։ Հմայակի ու նրա ընտանիքի համար վերջնականապես Հայաստան վերադառնալն է։