«Հիշում եմ՝ շատ դերասաններ հիսուն դրամի համար փողոց էին փակում․․․» դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի բարկացած գրառումը

Հայաստանյան վերջին զարգացումների համատեքստում շատերն են իրենց անհանգստությունները, մտավախություններն ու քննադատական վերաբերմունքն արտահայտել։

Շատերի համար ներկայիս իրավիճակը ցավալի իրողություն է, որի հետ առհասարակ չի լինում համակերպվել։

Հայաստանյան մտահոգիչ իրադարջություններին իր սոցհարթակում բարկացած գրառմամբ անդրադարձել է հայտնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը։ Նա հարց է ուղղել իր սոցհարթակը հետևող քաղաքացիներին՝ գրելով․ «Էսքանից հետո կարողանում եք հանգիստ քնել, ո՞նց»։

Հետո Ծովինարն ավելացրել է հետևյալ միտքը․ «Մոտս չխմեք հայրենիքի կենացը։ Ու մեկ էլ աշխատեք էդ սերիալներում հայրենասիրական դերեր քիչ խաղաք, չեք կարող, լավ չեք խաղում։ Նե վերյու։

Որպես վերջաբան գազարի կիլոն 500 դրամ ա, կարող ա դրանից զարթնե՞ք, թե չէ հիշում եմ շատ դերասաններ հիսուն դրամի համար փողոց էին փակում։

Որովհետև թուրքի Հայաստանում լինելը չազդեց ոչ մեկի վրա, կարող ա գազարի կիլոն ազդի»,- իր վրդովմունքով լի խոսքն ավարտել է Ծովինար Մարտիրոսյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: