Լրագրող, հաղորդավար Սոնա Աբրահամյանը, որ գտնվում է Ամերիկայում, հաճախ է ամերիկյան կյանքի և Ամերիկայում ապրելու սկզբունքների մասին հրապարակումներ, տեսանյութներ հանրայնացնում։ Նա այսպիսի հարցում պարունակող հրապարակում է արել․

«Ինչպիսի՞ն են Ամերիկայի հայերը։ Իմ կարծիքով հին ու նոր եկած հայերը շատ տարբեր են ու տպավորություն է, որ հաճախ հին եկած հայերի մոտ կա անարդարության զգացողություն ու թեթև մեղադրանք՝ նոր եկած հայերի կողմ ուղղված։

Ավելի վաղ եկած հայերից հաճախ եմ լսում կարծիք, որ անարդար է, իրենք եկել են, ծանր աշխատել են, հարկեր են վճարել, կամաց-կամաց ոտքի են կանգնել, մինչդեռ նոր եկած հայերը ավելի ճարպիկ են։

Միանգամից գալիս են, օգտվում պետության օգնությունից, ստանում բոլոր հնարավոր պետական գումարները՝ այդ թվում հին հայերի տված հարկերի հաշվին, արագ գումար աշխատելու տարբերակ գտնում ու միանգամից կանգնում ոտքի։ Ի՞նչ կարծիք ունեք»։