Լրագրող Վաչիկ Գրիգորյանը գրում է․ «Հայկ Մարությանի ու Փաշինյանի հակասությունները վնասում են միայն Փաշինյանին:

Վստահ եմ, որ Մարությանը Երևանի երբևէ եղած լավագույն քաղաքապետն է ու հաջորդ ընտրություններում ևս վստահ հաղթանակ կտանի, քանի որ նրա աշխատանքի արդյունքները մեղմ ասած գոհացուցիչ են:

Ծիծաղելի է ընդդիմադիրների վարքագիծը. ոչ ոք՝ առավել ևս Հայկ Մարությանը, չի մոռացել, թե ինչպես էիք 2 տարի առաջ անխնա տարածում նրա մարմնավորած կանացի կերպարների լուսանկարները տարբեր ֆիլմերից ու հաղորդումներից, ինչպես նաև, թե ինչպես էիք նրա օգտագործած սևերի ու սպիտակների թեզը շրջանառում ու դրա հաշվին քաղաքական դիվիդենտներ շահում (ի դեպ դա անում եք մինչև օրս):

Ու վստահեցնում եմ՝ հիմա որքան էլ փորձեք Հայկին ձեր «ջեբը» գցել, չի ստացվելու: Բայց ինձ համար ավելի զարմանալի է, թե ինչու է Փաշինյանը անմտաբար օգնում ձեզ այդ գործում: Հուրախություն երևանցիների, կրկնեմ, դա չի ստացվելու ո՛չ Փաշինյանի, ո՛չ էլ ընդդիմության մոտ»: