Երբ 2020 թվականին Ադրբեջանը սկսեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը, որի նպատակն էր տարածքը հետ վերցնել հայկական վերահսկողությունից, երկրի գրեթե ողջ քաղաքական ընդդիմությունը շարվեց՝ աջակցելու իրենց կառավարության՝ պատերազմ սկսելու որոշմանը:

Բայց հիմա, երբ Ադրբեջանը նոր հարձակում է սկսել, այս անգամ հենց Հայաստանի վրա, 2020 թվականին աջակցող գործիչներից շատերը թերահավատ կամ նույնիսկ քննադատական դիրքորոշում են որդեգրել:

Ադրբեջանը մարտական գործողությունների առաջին օրը հայտնել է 50 զինծառայողի մասին (այս ժամանակվանից այդ թիվը հասել է 71-ի, Հայաստանը հայտնել է 105-ի կորստի մասին): Այդ ծանր կորուստները առաջ բերեցին ընդդիմության որոշ առաջնորդների քննադատությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են․ «Հիմա յուրաքանչյուր ադրբեջանցի մտածում է այս հարցի մասին՝ ինչո՞ւ մենք այդքան շատ կորցրինք։ «Սոված» հակառակորդի հետ ընդամենը մի քանի ժամվա ճակատամարտում հիսուն մարդ»:

Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քարիմլին գրել է. «Այդքան կորուստներ են եղել՝ ոչինչ չշահելով։ Իշխանությունը չի կարող լռելով մեզ ստիպել մոռանալ այս հարցերը»։