«Հիգիենա, անվտանգություն, էդ ամեն ինչը ո՞նց են ապահովում։ Պատկերացնո՞ւմ եք ինչ բան է 2 մլն մարդու տեղափոխումը կազմակերպելը․․․»

Կարեն Վրթանեսյանը գրում է․ «Կլիչկոն որ ասում է, թե չեն կարող տարհանել Կիևը, չի խաբում։ Իսկապես անհնարին է ավելի քան երկու միլիոնանոց քաղաքը տարհանել։ Ու հարցը շրջափակված լինել կամ չլինելը չէ։

Այդ մարդկանց հանեն, որտե՞ղ են տեղավորելու։ Այլ քաղաքնե՞ր տանեն։ Ուրեմն պետք է նաև Խարկովը, Խերսոնը, Օդեսան ու մնացած բոլոր քաղաքներն էլ տարհանեն, Դնեպրից արևելք ոչ մի քաղաք էլ ապահով չէ այլևս։

Բաց դաշտերո՞ւմ տեղավորեն այս ձմեռվա եղանակին։ Ինչպե՞ս են առանց այն էլ կաթվածահար եղած տրանսպորտային ցանցի պայմաններում ջրով, սնունդով, դեղորայքով ապահովելու։ Ո՞նց են անելու, որ մարդիկ տուպը չսառեն։

Հիգիենա, անվտանգություն, էդ ամեն ինչը ո՞նց են ապահովում։ Պատկերացնո՞ւմ եք ինչ բան է 2 մլն մարդու տեղափոխումը կազմակերպելը նույնիսկ ոչ պատերազմական պայմաններում։

Կիևի բնակիչների ճնշող մեծամասնության համար այլ տարբերակ չկա, քան քաղաքում մնալը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: