Սիլվի Բարկովան այս էլ քանի տարի ամուսնու հետ ապրում է նրա ծննդավայրում՝ Հնդկաստանի Մումբայ քաղաքում։ Չնայած Սիլվին այնքան էլ հիացած չէ Հնդկաստանով, տեղի բարքերով ու միջավայրով, այնուամենայնիվ երջանիկ է իրեն զգում սիրելիի կողքին։

Սերը Սիլվիին ստիպել է հեռանալ հայրենիքից, ապրել հարազատների կարոտով, միառժամանակ հրաժարվել սիրելի մասնագիտությունից։ Այս ամենով հանդերձ՝ Սիլվին չի ընկճվում։ Նա շարունակում է իր անկեղծ ու ներդաշնակ կյանքը։

Նա երջանիկ ու ոճային լուսանկարներ է տեղադրում Հնդկաստանի Մումբայից։ Սիլվիի տեղադրած նոր լուսանկարներում նա մի դեպքում ամուսնու հետ է, մեկ այլ դեպքում՝ միայնակ։

Լուսանկարներից մի քանիսում Սիլվին բաց կանաչ գույնի ոճային հագուստով է։ Նա նկարվել է փողոցում։ Դերասանուհին հարցում է իրականացրել իր հետևորդների շրջանակներում՝ փորձելով ճշտել, թե ի՞նչ կարծիք ունեն նրան իր նոր տեսքի մասին։

Սիլվինն հետևորդները Սիլվիի հարցման հրապարակման մեկնաբանությունները ողողել են հաճոյախոսություններով։