«Հզոր այս եղբայրներիս մեջտեղում, ինձ շատ հպարտ եմ զգում»․ երաժիշտ Արա Գևորգյանը լուսանկար է հրապարակել

Հանրահայտ, տաղանդաշատ ու հայրենասեր երաժիշտ Արա Գևորգյանը մշտապես հպարտանում է իր ընկերներով, իր հզոր ու արժանավոր հայրենակիցներով, որոնք իրենց գործունեությամբ նպաստ են բերում հայրենիքին։

Ա․ Գևորգյանը, որ ունի խոր մշակութային արմատներ, հավասարապես գնահատում է բոլոր ոլորտները։ Երաժիշտը լուսանկարներ է տեղադրել հայկական սպորտի երկու տիտանների հետ։

Երաժիշտը լուսանկարում գտնվում է մի կողմից Վիկ Դարչինյանի, մյուս կողմից՝ Արթուր Աբրահամի ընկերակցությամբ։ Այդ գեղեցիկ լուսանկարը Արա Գևորգյանը զադարել է այսպիսի մեկնաբանությամբ․

«Հզոր այս եղբայրներիս մեջտեղում, ինձ շատ հպարտ եմ զգում: Աստված Ձեզ պահապան, չեմպիոններ ջան»։ Լուսանկարն արվել է Հայաստանում։ Արա Գևորգյանի հետևորդները նկատել են, որ երկու հզորներից հետո մյուս հզորը հենց ինքն է՝ երաժիշտը։

Նշենք, որ Արա Գևորգյանը դասավանդում է Մանկավարժական համալսարանում։ Նա ակտիվորեն համագործակցում է երաժշտական ոլորտի արժանավոր ներկայացուցիչների հետ, շարունակում է կազմակերպել ու ձայնագրել ազգային արժեքավոր երգեր։

Рейтинг
( 12 оценок, среднее 3.58 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: