Արփինե Իսրաելյանը ժամանակին բավականին ակտիվ էր և հաճախ էր ընդունում հեռուստանախագծերում հանդես գալու առաջարկները։

Հենց այդ հեռուստանախագծերի, հեռուստասերիալների շնորհիվ էլ երիտասարդ ու տաղանդաշատ դերասանուհին հայտնիություն, սեր ու ճանաչում ձեռք բերեց։

Դերասանուհին իր դերասանական կարիերայի ծաղկման փուլում ընտանիք կազմելու կարևոր որոշում է կայացրել, իսկ այժմ նրա ընտանիքում մեծանում է հրաշալի որդի։

Արփինեն իր հարցազրույցների ժամանակ մի քանի անգամ շեշտել է, որ իրեն հաջողվել է կառուցել իր երազանքների ընտանիքը։

Արփինեն ընտանիք կազմելուց հետո սակավացրեց իր դերասանական ակտիվությունը։ Նա տարիներ շարունակ գերադասում է հանդես գալ թատրոնի բեմից՝ դեռևս պասիվ մնալով հեռուստատեսային ոլորտից։

Սիրելի դերասանուհին սոցհարթակի միջոցով կարողանում է ամեն դեպքում ակտիվ կապ պահել իր երկրպագուների հետ, որոնք ակտիվ հետևում են սիրելի դերասանուհու գործունեությանը։

Վերջերս Արփինեն գեղեցիկ լուսանկարներ է տեղադրում։ Լուսանկարներից մեկում նա երեկոյան շքեղ հագուստ է կրում՝ հանդես գալով հեքիաթային կերպարում։