Ինչպես առիթ էինք ունեցել ավելի վաղ անդրադառնալու, Հրաչ Մուրադյանը հայտնել է դստեր մեկամյա տարեդարձի մասին՝ այդ առիթով առաջին անգամ հրապարակելով կադրեր, որոնցում երևում է Միայի անուշիկ դեմքը։

Միայի տարեդարձի առիթով ծնողները կազմակերպել են նաև երեխայի ատամհատիկն ու մկրտությունը, որին ընտանիքի բազմաթիվ ընկերների հետ մասնակցել է նաև Նազենի Հովհաննիսյանը։ Ընտանեկան խնջույքը տեղի է ունեցել Աշտարակի ռեստորաններից մեկում։

Նազենի Հովհաննեիսյանը, հրապարակելով իր և Միայի համատեղ լուսանկարը, գրել է․ «Այսօր իմ հրաշք Միայի՝ մեր սիրելի Հրաչ Մուրադյանի և Անաշեիս դստեր մեկամյակն էր, մկրտությունն ու ատամհատիկը. Հեքիաթային ընտանիք ու աննկարագրելի ապրումներ:

Հանդիպում մեր վաղեմի ու սիրելի ընկերների հետ, հուզմունք, կարոտներ ու մի դար ապրած կյանքի հիշողություններ, գժվելիք։

Մկրտությունդ թող օրհնյալ լինի, մեր չքնաղ Միա, լույսով, երջանկությամբ լինի կյանքդ ու անհատնում սիրով լեցուն՝ ինչպես, որ քո հեքիաթային Ընտանիքն է։ Շնորհավոր, ձագուկ ջան, շնորհավոր»։