Հերոսացած Գևորգ Արշակյանի ծննդյան օրն է․ բացառիկ մանրամասներ յուրահատուկ հայի մասին

Գևորգը չնայած բավականին երիտասարդ լինելուն ապրում էր շատ հասուն ու գիտակցված կյանքով։ Նա անչափ սիրում էր Արցախը, ոտքով անցել էր Արցախի ամեն մի շեն, հրաշալի գիտեր Արցախի ամեն մի անկյունը՝ համարելով, որ Արցախը Երկրի դրախտն է։

Գևորգը ամեն անգամ Արցախ մեկնելիս այնտեղ ծառեր էր տնկում՝ առաջիկայում յանտեղ ավելի փարթամ բնություն տեսնելու նպատակով։ Գևորգին համալսարանում բոլորն էին ճանաչում, քանի որ գերազանց սովորում էր փիլիսոփայության և իրավաբանության ֆակուլտետներում միաժամանակ։

Կենսախինդ ու մարդասեր տղան իր ծննդյան օրը նշում էր սեպտեմբերի քսանմեկին՝ հենց այդ օրն ընդունելով շնորհավորանքները, չնայած այդ օրը չէր ծնվել։

Գևորգը բացառիկ հայրենասեր էր, որը հայրենիքը սիրում էր այն ճանաչելով, ամեն օր հայրենիքի համար ապրելով ու գործելով։ Նա երրորդ՝ ռազմական կրթություն է ստանում՝ մեկնելով Մատաղիս, որ նվիրվի ռազմական գործին։ Գևորգն առաջին կամավորականներից էր, որը կյանքը տվեց Արցախի պաշտպանությանը։

Рейтинг
( 4 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: