«Հերթը ընտանիքին պիտի չհասներ։ Էն էլ էն ընտանիքին, որի լիակատար փոխըմբռնումն ու համերաշխությունը ուղղակի ակնբախ ա»

Գրող Արփի Ոսկանյանը գրում է․ «Լեւոնի ասուլիսից մի բան մտքիցս դուրս չի գալիս քանի օր ա։ Էն, որ ասեց՝ Նիկոլն իրա ընտանիքի անդամներին սկի չի հասկանում։ Թե ընտանիքի անդամները՝ իրան, չեմ հիշում։ Ամեն անգամ, որ լսում եմ էդ մարդուն, մտածում եմ՝ լավն ա այնուամենայնիվ, իզուր չէր, որ 2008-ին պաշտպանել եմ իրան, ամաչելու բան չունեմ, ու մեկ էլ սենց մի բան պարտադիր բլթացնում ա։ Էն որ ասում են՝ սատանան մանրուքների մեջ ա։

Միանգամից աչքիս դեմն եկավ մեր թատերականի ու գեղարվեստի ինտիտուտների գրադարանա-ամբիոնա-դեկանատային մթնոլորտը, սուրճի հոտը, էնտեղ նստող մարդկանց տաղտուկը։ Էն, որ նստում, քննարկում են ուսանողուհիների վարքուբարքը։ Նիկոլը էնքան քննադտելու տեղ ունի, որ եթե նույնիսկ ընտանիքի անդամներին հասկանալիս չլիներ կամ նրանք՝ իրան, հերթը ընտանիքին պիտի չհասներ։ Էն էլ էն ընտանիքին, որի լիակատար փոխըմբռնումն ու համերաշխությունը ուղղակի ակնբախ ա։ Պատկերացնում եմ՝ իմ ընտանիքի մասին ինչեր կմտածեր, որ իմանար մարդս իրան ա պաշտպանում, ես՝ Նիկոլին։

Ոչ մի փոխըմբռնում, գրողը տանի։ Վերջը, պապին հին ա․․․ Եթե մենք նորմալ պետություն ու հասարակություն լինեինք, կմեծարեինք իրան որպես առաջին նախագահ, կկանչեինք զանազան միջոցառումների, հանդիպումների, հարցազրույցներ կանեինք հետը, թույլ չէինք տա, որ վերադառնա ակտիվ քաղաքականություն ու վարկաբեկվի անզգույշ ասված խոսքով, բռնած քաղաքական գծով, ինչ-որ ստորացուցիչ ու վարկաբեկիչ դաշինքներով ու առաջարկներով։

Մենք շատ վատ ենք վարվում մարդկանց հետ, որ մեր պատմության գանձերն են՝ թանգարանային գանձերը՝ Պարույր Հայրիկյանը կլինի, թե Հրանտ Բագրատյանը, թե Լեւոնը, թե Վազգեն Մանուկյանը․․․ Թե ցանկացած ուրիշ մեկը։ Ուղղակի պետք էր թույլ չտալ վերադարձ, էդ մարդիկ հո կրակը չեն ընկել, ոնց որ դատապարտված լինեն ցմահ մնալու քաղաքականության մեջ, վարկաբեկվելու ու արժեզրկվելու մինչեւ վերջ, որպեսզի ապացուցեն իրենց մեծությունը եւ կամ վաստակը։

Եվ կամ մտածեն հայրենիքի փրկության մասին։ Նրանք պիտի մնային որպես հիմնասյուներ, հեղինակություններ հասարակության համար, դժվար պահերին լավ խորհրդատուներ նոր իշխանությունների համար, ոչ թե քննարկեին երկրի ղեկավարի ընտանիքի հարցերը սովեստի հիմնարկներում նստող պարապ բամբասչիների ոճով»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: