Արմեն Արմոս Մարտիրոսյանը հայտնել է հերթական հրաշքի մասին։ Նա տեղեկացրել է, որ Բելառուսից ժամանել են բժիշկներ, որոնք տասնչորս ժամ տևողությամբ բացառիկ վիրահատություն են իրականացրել՝ բարեհաջող իրագործելով ութ ամսական Ավանեսյան Տիգրանի լյարդի փոխպատվաստում։

Նշենք, որ երեխայի դոնորը նրա մայրիկն է եղել։ Երեխային հետվիրահատական բավականին բարդ շրջան է սպասվում, այս պահին Տիգրանի և մայրիկի վիճակը գնահատվում են լավ։ Այս մասին իր հարթակում անդրադարձել է նաև Արտակ Բեգլարյանը։ Նա գրել է․ Երեկ բարեհաջող իրականացվել է Մարտակերտի բնակիչ, 8-ամսյա Տիգրան Ավանեսյանի լյարդի փոխպատվաստումը։

Վիրահատությունը բավականին լավ է անցել, այն տևել է ավելի քան 14 ժամ: Նմանատիպ բարդ և կարևոր վիրահատությունը հնարավոր է եղել իրականացնել Բելառուսից ժամանած բժիշկների և Արաբկիր ԲՀ-ի բժիշկների ու բուժանձնակազմի համատեղ գործակցության և մեծ ջանքերի շնորհիվ:

Մեծ շնորհակալություններ բուժանձնակազմին և բոլոր աջակիցներին,- իր երախտագիտության և ուրախության խոսքը եզրափակել է Արտակ Բեգլարյանը: