«Հետո արդեն որպես լրագրող գնացի ու պարզեցի, որ զինկոմիսարիատի առջև հերթ կանգնած տղաներից շատերը անգամ դիրքեր չեն հասել, ԱԹՍ-ները ճանապարհին․․․»

Արամ Ղարիբյանը գրում է․ «2 տարի առաջ այս օրը, ի՜նչ միամիտ էինք, բարձր տրամադրությամբ պատերազմելու էինք գնում։

Իմ՝ գերազանցիկի սինդրոմի համաձայն, նախորդ օրը գնել ու ուսապարկումս էի տեղավորել զինկոմիսարիատից ստացված ծանուցագրում նշված բոլոր անհրաժեշտ իրերը՝ դեղորայք, հիգիենայի պարագաներ, պլաստմասե բաժակներ, իմ կողմից էլ ավելացրել էի շոկոլադներ՝ իմ ու եղբորս համար։

Աննայի հետ էինք գնումներն անում, այնքան լուրջ էինք մոտենում գործին, ասես հենց սուպերմարկետում մարտական առաջադրանք ենք կատարում, չէինք քննարկում, թե ինչ կլինի, ոնց կլինի, գործ էինք անում։ Չտարան, ասացին՝ սպասեք, կկանչեն։

Հետո արդեն որպես լրագրող գնացի ու պարզեցի, որ զինկոմիսարիատի առջև հերթ կանգնած տղաներից շատերը անգամ դիրքեր չեն հասել, ԱԹՍ-ները ճանապարհին hարվածել են մեքենաներին։

Մեր օդն անպաշտպան էր, տղաները՝ կենդանի թիրախ թշնամու դռոնների համար։ Ծանր, շատ ծանր են սեպտեմբեր-հոկտեմբերի հուշերը»,- իր գրառումը եզրափակել է Արամ Ղարիբյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: