Լրագրող Վահե Մակարյանը գրում է․ «Հարգելի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, մենք արդեն տեղեկացանք, որ դուք այդ պարգևավճարները չեք ստանալու, քանի որ դեմ եք դրանց։ Հեչ պարտադիր չի բոլորդ հերթով այդ հերոսական քայլի մասին ձեր ֆեյսբուքյան էջերում հայտարարեք։ Իսկապես հասկացանք ու հավատում ենք։

Ու սա առանց հեգնանքի եմ ասում, որովհետև նման պրիմիտիվ քարոզչական տեխնոլոգիա կիրառում են «ուսապարկերը», երբ իրենց շեֆը մի բան է հայտարարում, ու բոլորը հերթով նույն տեքստը՝ որպես դարի հերոսություն կամ հայտնագործություն, տարածում են։ Իսկ դուք, վստահ եմ, չեք ուզում նմանվել «ուսապարկերին»։

Մի արեք, սիրուն չի։ Պարոն Մարգարյան, Ձեր դեպքում՝ առավելևս սիրուն չի, որ անգամ Դուք եք էդ մասին ստատուս գրում Ֆեյսբուքում կամ, ավելի շուտ, Ձեր էջով գրում տարածում են, որ Դուք նման զոհողության եք գնացել և այդ 300 քանի հազար դրամը չեք ստացել»։

Հավելենք, որ հայտարարությամբ հանդես եկած պատգամավորենրը դեռևս չեն դիմել ԱԺ աշխատակազմին՝ դրանից հրաժարվելու համար, իսկ Ա․ Վանեցյանն իրեն փոխանցված գումարից 365 հազարը փոխանցել է հաշմանդամ զինվորների օժանդակության հիմնադրամին։