Սիլվա Հակոբյանը շարունակում է մայրական հոգսերով հանդերձ հանդես գալ որպես երգչուհի՝ մասնակցելով նախատոնական համերգներին։ Երգչուհին տեղադրել է կադրեր՝ ցույց տալով, որ իր երկու բալիկների հետ առավոտյան ժամը հինգից ուղևորվել է Մոսկվա։

Ապա նա եղել է Նոգինսկ քաղաքում, որտեղ Գրիգորի Եսանյանի հետ մասնակցել է համերգի։ Համերգները, դատելով Սիլվայի տեղադրած կադրերից, անցել են բավականին աշխույժ ու ջերմ մթնոլորտում։ Նա հրաժեշտ է տվել հանդիսատեսին՝ նոր հանդիպման ակնկալիքով։

Սիլվան իր հրապարակումներում նշում է, որ իր դուստրերը իր հետ միասին դիմակայում են դժվարություններին։ Երգչուհուն երեխաները նաև ուժ են տալիս դիմակայելու։ Սառան արդեն բոլորել է երեք ամսականը։

Սիլվան տեղադրել է իր ու Սառայի համատեղ վերջերս արված լուսանկարներից մեկը՝ հարցնելով, թե արդյոք Սառան իրեն նման չէ գոնե մի քիչ։ Նկատելի է, որ Սառան գնալով նմանվում է իր հայրիկին ու ավագ քույրիկին։