«Հարգելի երեսպաշտներ, ձեր արած «կայֆերն» ասեմ, թե Մոսկվա կինոթատրոնի դիմաց թափած «կոկորդիլոսի» արցունքները»

Տարոն Չախոյանը, անդրադառնալով մտավորականների այսօրվա և նախորդող օրերի ելույթներին, հավաքներին ու նախաձեռնություններին, իր սոցհարթակում գրում է, որ նրանց չի հավատում, չի վստահում:

Տարոն Չախոյանը գրում է հետևյալը. «Պшտերազմից հետո այսպես կոչված մտավորականների ու արվեստագետների մի խումբ հանրահավաքներ էր անում, դժգոհում էին, հայ գերիների համար արտասվում էին։

Ինչ խոսք, պահանջն արդարացի էր, եթե իհարկե ի սրտե լիներ։ Ընդամենը 10 րոպեով ինստագրամն էի զննում, պարզվում է շատերը լավ «կոկորդիլոսի» արցունք թափել գիտեն։

Անուններ բնականաբար չեմ նշի, բայց հարգելի երեսպաշտներ, ձեր արած «կայֆերն» ասեմ, թե Մոսկվա կինոթատրոնի դիմաց թափած «կոկորդիլոսի» արցունքները։

ՀԳ1. Ինստագրամում չկամ, չփնտրեք։ ՀԳ2. Լեքսիկոնիս համար կներեք»,- իր հրապարակային միտքն արտահայտել է հայտնի բլոգեր Տարոն Չախոյանը:

Տեղեկացնենք, որ այսօր ևս տեղի է ունեցել մտավորականների հավաքույթ, որի ընթացքում հնչեցվել են տարբեր կարծիքներ ու տեսակետներ տիրող իրավիճակից ելքեր գտնելու հարցի շուրջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: