Հանրահայտ երգիչ եղբայրներից Ավետիսյան Արան երբեմն իր մտորումները հանրայնացնում է՝ անդրադառնալով տարբեր իրավիճակների։ Երգիչն այս անգամ խոսել է իր կյանքում ինչ-որ եմկի ունեցած ենթադրելի ազդեցությանը։

Նա գրել է․ «Ես ունեմ երջանկության իմ ուղին։ Եվ չեմ սիրում, երբ ինձ պարտադրում են ուրիշների երթուղիները։ ՀԱՎԱՏԱ, ես ոչ մեկին չեմ դնի իմ կյանքի ղեկին»։ Իսկ թե ում է հասցեագրված այս կոնկրետ ուղերձը, երգիչը չի մանրամասնել։

Հրապարակմանը կից երգիչը նաև լուսանկար է տեղադրել։ Նշենք, որ նա ունի գեղեցիկ ընտանիք, որտեղ երեք զավակներ են հասակ առնում։ Արայի ընտանիքը իր իսկ գլխավորությամբ Հայաստանից դուրս է ապրում։

Նկատենք նաև, որ օգտատերերից մեկն այսպես է արձագանքել երգչի այս հրապարակմանը․ «Բնականաբար, մարդ ինչքան պետք է անկայուն լինի որ ինչ որ մեկին դնի իր կյանքի ղեկին, այ տոմսավաճառ հնարավոր ա»։ Հասկանալի է, որ անդրադարձը հումորային է։